Գերմանիայի Մյունխեն քաղաքում «Օկտոբերֆեստ» գարեջրի փառատոնի անցկացման վայրն այսօր փակվել է ռումբի ահազանգի պատճառով։
Ոստիկանությունը կասկածում է մի 57-ամյա տղամարդու, որն, ըստ իրավապահների, կենցաղային վեճի պատճառով լուսաբացից առաջ իրենց բնակելի շենքն է հրդեհել, նրա 81-ամյա մայրն ու 21 տարեկան դուստրը վնասվածքներ են ստացել։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ տղամարդն այնուհետև Մյունխենի հյուսիսում գտնվող լճի մոտ ինքնասպան է եղել։ Նրա պայուսակում պայթուցիկ սարք են գտել։