Հունվարի 19-ին կլրանար 2010 թվականի ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի 25-ամյակը:
Ոստիկանությունում տեղի ունեցած դեպքից հետո առաջին անգամ առանց Վահանի նրա ծննդյան օրը նշող հարազատները հարցադրումներ են հնչեցնում Վահանի սպանության պատճառների եւ մանրամասների վերաբերյալ:
«Հրազդանի դատարանում շուրջ վեց ամիս տեւած դատավարությունը ոչ մի լույս չսփռեց գործի վրա, իրական մեղավորն ու մարդասպանը նորից ազատության մեջ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահանի իրավահաջորդ, նրա հորեղբայր Հմայակ Խալաֆյանը:
Վահան Խալաֆյանի գործով Վերաքննիչ դատարան երեք բողոք է ներկայացվել: Մեղադրողները դժգոհ են առաջին ատյանի դատավճռով երկու ոստիկանի արդարացնելուց, գործով մեղավոր ճանաչված Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը դժգոհ է ութ տարվա ազատազրկման դատապարտվելուց, իսկ Խալաֆյանի իրավահաջորդը, պնդելով, որ Վահանին սպանել են ոստիկանությունում, պահանջում է համարժեք պատժի ենթարկել այս դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր ոստիկաններին:
Աշոտ Հարությունյանի մայրը` Զոյա Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում եւս հայտարարեց, որ չեն պատժվել այս գործով բոլոր մեղավորները, եւ նշեց, որ Խալաֆյանի մահվան մեջ մեղավոր է Չարենցավանի փոխոստիկանապետ Սամվել Տոնոյանը:
Աշոտ Հարությունյանի հայրը` Հարություն Հարությունյանը ներկայացնում է որդու ձերբակալությունից հետո իր եւ Տոնոյանի զրույցի մանրամասները. - «Նա ասաց` եթե հարց լինի, ես եմ լխկել Վահան Խալաֆյանին, իսկ գլխի հարվածի համար անմիջապես մեզ է ասել, որ ում միջոցով, ինչպես պետք է կատարի վնասվածքի նորմալ գնահատում, որպեսզի գլխի հարվածը կապ չունենա մահվան հետ»:
Մինչդեռ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Սամվել Տոնոյանը, իր հասցեին հնչող մեղադրանքները «բառիս բուն իմաստով սուտ» որակեց:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինքը ստանձնե՞լ է պատասխանատվություն, որ ամեն ինչ կանի Խալաֆյանի ինքնասպանության վարկածը հաստատելու համար, Տոնոյանը ասաց. «Իրականությունը տենց է եղել, ինքն է իրեն վնասել, ոչ մի ոստիկան էլ իրեն չի վնասել»:
Տոնոյանը պնդեց, որ ինքը Խալաֆյանի մահվան ժամանակ ոստիկանության բաժանմունքում չի եղել: Նա նաեւ ասաց, որ կարող է Աշոտ Հարությունյանի ծնողների հետ առերես հանդիպել, որովհետեւ «ոչ մի բան չի արել»:
Խալաֆյանի գործով ողջ դատավարության ընթացքում նրա հարազատներն ակնկալում էին, որ Աշոտ Հարությունյանի ծնողները Սամվել Տոնոյանի հետ կապված այս պատմությունը կբարձրաձայնեին նախքան առաջին ատյանի դատավճիռը, սակայն դա արեցին Վերաքննիչ դիմելուց հետո: Հմայակ Խալաֆյանի կարծիքով, նրանք «ինչ-որ պայմանավորվածություններ են ունեցել ոստիկանական համակարգի հետ` լռելու, ոչ մի բանի մասին չխոսելու»:
«Եվ ահա երբ որ արդեն ութ տարի դատապարտվեց Աշոտ Հարությունյանը, սկսեցին նոր-նոր բարձրաձայնել», - ասաց Հմայակ Խալաֆյանը:
Խալաֆյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը եւ Աշոտ Հարությունյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը պատրաստվում են Վերաքննիչ դատարանին միջնորդել, որ մի քանի բարձրաստիճան ոստիկանների թվում անպայման հարցաքննեն նաեւ Սամվել Տոնոյանին: