Նորվեգական վերաքննիչ դատարանը քննում է կառավարության ներկայացրած բողոքը ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործով:
Օսլոյի շրջանային դատարանը ամիսներ առաջ վճռել էր, որ 77 հոգու սպանած 37-ամյա Բրեյվիկի բանտային պայմանները անմարդկային են և եվրոպական կոնվենցիաներով սահմանված նրա իրավունքները խախտվում են: Դատարանի որոշմամբ կառավարությունը պետք է 35 հազար եվրո փոխհատուցում վճարեր բանտարկյալին:
Նորվեգիայի պատմության ընթացքում ամենածանր հանցագործությունն իրականացրած Բրեյվիկը պահվում է մեկուսարանում, որտեղ հնարավորություն ունի խաղեր խաղալ, հեռուստացույց դիտել, գրքեր կարդալ:
2011 թվականին Օսլոյի ճամբարներից մեկում 77 մարդու կյանք խլած, 150-ին վիրավորած հանցագործը ընդունել է իր մեղքը և դատապարտվել 21 տարվա ազատազրկման: