2020 թվականը բազում սերունդներ կհիշեն որպես սարսափելի, չար տարի: Ահա հիմնական խորհրդանշանը` Covid-19-ը, իսկ մեզ` հայերիս, պատուհասել է նաև դաժան պատերազմը: Այս հաղորդման մեջ «Ազատությունը» ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած զարգացումները:
Ինչպես ցանկացած տարի, 2020-ն էլ ժամանակաշրջան էր, որի ընթացքում մարդկությունը զարգացրել է գիտությունը, ամենատարբեր ոլորտներում ապահովել է մեծ առաջխաղացում: Այնուամենայնիվ, միջազգային ասպարեզում տարին սկսվեց ամերիկյան հատուկ ուժերի իրականացրած գործողությամբ: Հարվածային անօդաչու թռչող սարքի արձակած հրթիռը Բաղդադում` միջազգային օդակայանի մոտակայքում, ոչնչացրել է Իրանի Հեղափոխական գվարդիայի «Ալ Քուդս» հատուկ զորամիավորման հրամանատար, գեներալ Քասեմ Սոլեյմանիին:
Դեռ 2019-ի նոյեմբեր-դեկտեմբերին գիտնականները սկսել են քննարկել նոր համավարակի (Covid-19) վտանգի թեման…
Կորոնավիրուսի զոհ է դարձել ամառային օլիմպիադան:
Բարդ տարվա ավարտին, այնուամենայնիվ, կա հուսադրող մի հանգամանք` առաջատար դեղագործական ընկերությունները ստեղծում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր, որոնք արդեն կիրառվում են: Մարդկությունը հուսով է, որ 2021 թվականին հնարավոր կլինի եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մեծ մասով ազատվել կորոնավիրուսից:
Ամփոփման ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ.