Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հանդես կգա արտաքին հարցերին նվիրված ուղերձով


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28 հունվարի, 2021թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 28 հունվարի, 2021թ.

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես է գալու արտաքին քաղաքականության հարցերին նվիրված առաջին ծավալուն ուղերձով, որի հիմքում կլինի «Վերականգնել աշխարհում Ամերիկայի տեղը» կարգախոսը:

Դրանով դեմոկրատական Բայդենը մտադիր է փոխարինել հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք գովազդված «Նախևառաջ Ամերիկան» հայտնի բանաձևը:

Ենթադրվում է, որ Բայդենն իր լիակատար աջակցությունը կհայտնի պետական դեպարտամենտի նորանշանակ ղեկավար Էնթոնի Բլինքենին:

Հունվարի 20-ին՝ իր պաշտոնամուտի ելույթում, Բայդենը խոստացել է վերանորոգել Թրամփի օրոք սասանված միջազգային դաշինքները և ապահովել Ամերիկայի վերադարձը միջազգային քաղաքականության ասպարեզ:

Բացի այդ, Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնությանը և կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը:

XS
SM
MD
LG