Հարավաֆրիկյան Հանրապետության դատարանը կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին նախագահ Ջեյկոբ Զումային մեղավոր է ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար և նրան դատապարտել է 15 ամսվա ազատազրկման:
Զուման այս տարվա փետրվարին չի ներկայացել դատարան, ինչից հետո մեղադրող կողմը Սահմանադրական դատարան է դիմել նախկին նախագահին պատժելու հայտով, որը դատական գերագույն ատյանը բավարարել է:
Զուման պարտավոր է սույն վճռի հրապարակումից 5 օրվա ընթացքում ներկայանալ Յոհանեսբուրգում Նկանդլայի ոստիկանության բաժանմունք:
Զուման մեղադրվում է 2009-2018 թվականներին կոռուպցիոն գործարքներ կատարելու համար: Նախկին նախագահը հերքում է մեղադրանքը: