Մատչելիության հղումներ

Նատալյա Կոչանովա. «Մինսկը և Բաքուն բարձր աստիճանի կապեր են հաստատել»


Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Մինսկ, արխիվ:
Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Մինսկ, արխիվ:

Բելառուսի խորհրդարանի վերին պալատի՝ Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան այսօր ընդունել է Ադրբեջանի դեսպան Ուլվի Բախշալիևին:

«Մինսկը և Բաքուն բարձր մակարդակի քաղաքական և տնտեսական կապեր են հաստատել, Բելառուսը միշտ զգում է Ադրբեջանի աջակցությունը միջազգային ատյաններում»,- ասել է Կոչանովան:

Նրա խոսքով, Բելառուսը և Ադրբեջանը կապված են բարեկամական, տնտեսական, քաղաքական և մարդասիրական կապերով:

«Այդ համագործակցությունը կարևոր է մեզ համար, մենք զգում ենք Ադրբեջանի աջակցությունը միջազգային կազմակերպությունների բոլոր մակարդակներում, այդպես էլ պետք է վարվեն իսկական ընկերները»,- հայտարարել է Կոչանովան:

Նա հույս է հայտնել, որ «այս բարդ ժամանակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն էլ ավելի սերտ և արդյունավետ կդառնա»:

Բելառուսի խորհրդարանի վերին պալատի նախագահն ասել է, թե «Մինսկում ուրախ կլինեն հյուրընկալել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG