Մատչելիության հղումներ

Ստամբուլի օդանավակայանը չի գործում աննախադեպ առատ ձյան պատճառով


Կայանված ինքնաթիռները Թուրքիայի ամենախոշոր քաղաքի օդանավակայանում, Ստամբուլ, 25 հունվարի, 2022թ.
Կայանված ինքնաթիռները Թուրքիայի ամենախոշոր քաղաքի օդանավակայանում, Ստամբուլ, 25 հունվարի, 2022թ.

Ստամբուլի օդանավակայանն աննախադեպ առատ ձյան հետևանքով երկու օր շարունակ չի սպասարկում դուրս մեկնող և ժամանող ինքնաթիռները: Թուրքիայի ամենախոշոր քաղաքը, որն ունի շուրջ 16 միլիոն բնակիչ, մի քանի օր առաջ սկսված տեղումների հետևանքով տառացիորեն հայտվել է ձյան տակ:

Օդանավակայանի սրահներում հազարավոր ուղևորներ են կուտակվել, իսկ ավելի քան 4 հազար 600 ուղևորներ չեն կարողացել տրանսպորտով հասնել օդանավակայան և մնացել են խցանված ճանապարհներին: Ազգային ավիափոխադրողը՝ Turkish Airlines-ը, հայտնել է չվերթները դադարեցնելու մասին:

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան Թվիթերում գրել է, որ հունվարի 25-ին մինչև տեղական ժամանակով 13:00 արգելվում է մասնավոր բոլոր փոխադրամիջոցների երթևեկությունը, քաղաքի կոմունալ ծառայություններն այժմ փորձում են մաքրել ճանապարհները:

XS
SM
MD
LG