Մատչելիության հղումներ

Ալիևը Զելենսկուն շնորհավորել է ծննդյան օրվա կապակցությամբ


Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը Բելգիայում, արխիվ
Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը Բելգիայում, արխիվ

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկուն և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

«Զրույցի ընթացքում Զելենսկին գոհունակությամբ է խոսել հունվարի 14-ին Իլհամ Ալիևի Ուկրաինա կատարած այցի մասին: Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Զելենսկուն այցի ընթացքում ցուցաբերած հյուրընկալության համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:

Զելենսկին և Ալիևը զրույցի ընթացքում քննարկել են ուկրաինա-ադրբեջանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG