Մատչելիության հղումներ

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոս»-ի հետ ExoMars-ի շրջանակում


ExoMars մարսագնացը
ExoMars մարսագնացը

Եվրոպական տիեզերական գործակալությունը դադարեցնում է համագործակցությունը «Ռոսկոսմոս»-ի հետ ExoMars նախագծի շրջանակում, հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Յոզեֆ Աշբախերը։

«Հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան, ուկրաինական հակամարտությունն է և այդ կապակցությամբ ընդունված պատժամիջոցները»,- պարզաբանել է նա։

Ի պատասխան՝ «Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը խոստացել է հանձնարարել Միջազգային տիեզերակայանի ռուսաստանյան անձնակազմին դադարեցնել աշխատանքը Եվրոպական տիեզերական գործակալության հետ։

Բացի այդ, «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ինքնուրույն իրականացնել ExoMars նախագծի իր մասը կամ դրանում ներգրավել բարեկամական երկրների գործընկերներին։

ExoMars-ը Եվրոպական տիեզերական գործակալության և «Ռոսկոսմոս»-ի համատեղ առաքելությունն էր՝ ուսումնասիրելու Մարսը: Ծրագրի շրջանակում առաջին տիեզերանավն արձակվել է 2016 թվականին Բայկոնուր տիեզերակայանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG