Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրաժարվում է մասնակցել Boeing 777-ի կործանման հարցով վեճին ICAO-ի խորհրդում


Ուկրաինա - Ռուս անջատականը ցուցադրում է ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերված խաղալիքը, Հրաբովե, Դոնեցկի շրջան, 18-ը հուլիսի, 2014թ.
Ուկրաինա - Ռուս անջատականը ցուցադրում է ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերված խաղալիքը, Հրաբովե, Դոնեցկի շրջան, 18-ը հուլիսի, 2014թ.

Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Ավստրալիայի և Նիդերլանդների հետ Malaysia Airlines ավիաընկերության MH17 չվերթի Boeing 777 օդանավի կործանման հետ կապված վեճին ICAO-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) խորհրդում։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության այսօրվա հաղորդագրությունում։

«Ի տարբերություն Խորհրդում կողմնակալ մեծամասնության՝ Ռուսաստանը հավատարիմ է մնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2166 (2014) բանաձևին և MH17 չվերթի ինքնաթիռի կործանման իրական պատճառների բացահայտմանը և բաց է ICAO-ի խորհրդում համապատասխան աշխատանքի համար: Հիմա թող «արևմտականները» և նրանց արբանյակներն իրար հետ գործ հարցեր պարզեն, մենք դադարեցնում ենք մեր մասնակցությունն այս խեղկատակությանը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մոսկվան հայտարարում է, որ չի ճանաչում Ավստրալիայի և Նիդերլանդների կողմից շրջանառության մեջ դրվող տեղեկատվությունը քննարկելու ICAO-ի խորհրդի լիազորությունը և դրա ընդունելիք որոշումները:

2014 թվականի հուլիսի 17-ին Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթը կատարող Boeing 777 քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է «Բուկ» տեսակի ՀՕՊ հրթիռով, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 298 ուղևորները և անձնակազմի 15 անդամները:

Ըստ արևմտյան երկրների և Ուկրաինայի՝ քննությամբ պարզվել է, որ օդանավը խոցել են ռուսամետ անջատականները: Մոսկվան կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG