Միխեիլ Կավելաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցով մեկն էլ Ադրբեջան։
«Ազատության» վրացական ծառայության փոխանցմամբ՝ Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ այցի ընթացքում Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետ Ալի Ասադովի և Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիրն է։ Շատ կարևոր է, որ առաջին այցը լինի Ադրբեջան»,- ասել է Պատարաձեն։
Ավելի վաղ Վրաստանի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Լուկա Էխվայան հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ապրիլի կեսերին կայցելի Ադրբեջան, ապա Հայաստան: