Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հայտնում է, որ «պատասխան կրակ է բացել», Երևանը հերքում, թե հրադադար է խախտել


ՀՀ պաշտպանության նախարարության շենքը, արխիվ
ՀՀ պաշտպանության նախարարության շենքը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ պատասխան կրակ է բացել Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Ապրիլի 18-ին, մոտավորապես 22:35-ին Հայաստանի զինված ուժերի՝ Գորիսի շրջանում տեղակայված ստորաբաժանումները թեթև զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակը համարժեք պատասխան քայլեր է ձեռնարկել նշված դիրքերի ուղղությամբ»,- հայտարարում է Բաքուն։

Հայկական կողմն իր դիրքերի ուղղությամբ կրակոցների մասին չի հաղորդել, սակայն հերքել է հրադադարը խախտելու՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդումը:

«Պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում»,- նշված է հաղորդագրությունում։

Պաշտպանության նախարարությունը դարձյալ հիշեցրել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին Ադրբեջանը չի արձագանքում:

Երեկ Սյունքի մարզի Խնածախի բնակիչներն «Ազատությանը» պատմել էին, որ նախորդ գիշերը ադրբեջանական կողմից առավել ինտենսիվ կրակոցների ձայներ են լսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG