Ուկրաինայի նախագահը պնդում է, թե ռուսական կողմը շարունակել է ռազմական գործողությունները՝ չնայած նախագահ Պուտինը երեկ ժամանակավոր հրադադար էր հայտարարել Սուրբ Զատիկի կապակցությամբ։
«Արդեն 59 հրետակոծություն և հինգ գրոհային գործողություններ են եղել առաջնագծի տարբեր ուղղություններով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին՝ վկայակոչելով Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու զեկույցը «ժամը 6:00-ի դրությամբ»:
Ըստ Ուկրաինայի առաջնորդի, «ռուսական բանակը փորձում է հրադադարի ընդհանուր տպավորություն ստեղծել, միաժամանակ ամբողջությամբ չի հրաժարվում առաջխաղացման և Ուկրաինային կորուստներ պատճառելու առանձին փորձերից»։
«Մեր զինվորները ամենուր արժանի պատասխան են տալիս», - ասել է Զելենսկին, ով նախօրեին խոստացել էր, որ «Ուկրաինան հայելային կարձագանքի ռուսական կողմին»: