Մատչելիության հղումներ

WSJ. ԱՄՆ ակնկալում է, որ շաբաթվա վերջին Կիևը կպատասխանի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի ծրագրին


ԱՄՆ-ն ակնկալում է, որ Կիևը կպատասխանի պատերազմին վերջ տալու Վաշինգտոնի ծրագրին այս շաբաթավերջին Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Եթե բոլոր կողմերի դիրքորոշումները համընկնեն, ապա առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվային, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Պատերազմը դադարեցնելու ծրագիրը ներկայացվել է ուկրաինական և եվրոպական կողմերին ապրիլի 17-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ։

Ինչպես նշում են թերթի աղբյուրները, ծրագրում տեղ գտած որոշ գաղափարներ չեն համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։ Օրինակ՝ ԱՄՆ-ը չի ճանաչում, որ Ռուսաստանը օրինական իրավունք ունի վերահսկելու Ուկրաինայի արևելյան չորս շրջանները՝ Զապորոժիե, Խերսոն, Լուգանսկ և Դոնեցկ: Փաստաթղթում նաև չի առաջարկվում սահմանափակել ուկրաինական զորքերի թիվը և չի բացառում Կիևին արևմուտքի ռազմական աջակցությունը կամ այնտեղ եվրոպացի զինվորականների տեղակայումը։

Թերթի աղբյուրները հայտնել են, որ լոնդոնյան հանդիպմանը ծրագրում են մասնակցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը ու Քիթ Քելլոգը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG