ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինայում մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը՝ արձագանքելով մայիսի 8-ից եռօրյա հրադադարի մասին ՌԴ նախագահի հայտարարությանը։
Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ Թրամփն ավելի ու ավելի դժգոհ է ինչպես Պուտինից, այնպես էլ Զելենսկիից և կարծում է, որ նախագահները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ։
Կրեմլն այսօր հաղորդել է, որ նախագահ Պուտինն առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-11 -ը, երբ Եվրոպայում, այդ թվում՝ Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։