Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են զանգվածային կիբերային հարձակումների մեջ։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտաքին միջամտության դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտարարել է, որ Ադրբեջանում ռուսաստանյան կառույցների՝ «Ռուսաստանի տան», «Սպուտինիկի» ադրբեջանական ծառայության գործունեության արգելքին Ռուսաստանը պատասխանել է կիբերային հարձակումներով՝ թիրախավորելով մի շարք ադրբեջանական առաջատար մեդիահարթակներ:
«Դրդապատճառը փետրվարի 3-ին «Ռուսական տան» փակումն է, որը գրանցված չէր որպես իրավաբանական անձ, և որի գործունեությունը դադարեցվել էր իրավական պահանջների լուրջ խախտումների պատճառով, ինչպես նաև «Russia Today»-ի (Sputnik) ներկայացուցչությունը Ադրբեջանում, որի լուծարման շուրջ բանակցություններ էին ընթանում։ Հենց այս գործընթացների պատճառով է տեղի ունեցել կիբերմիջամտության այս քաղաքական դրդապատճառներով միջադեպը»,- հայտարարել է Նամազովը ՝ վկայակոչելով «հետաքննության արդյունքները»։