Մատչելիության հղումներ

Սիրիայում իսրայելական հարվածներից մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ. SANA


Իսրայելը թիրախավորել է Սիրիայի Դամասկոսի, Համայի և Դարաայի շրջակայքը: Դամասկոսում հարվածների հետևանքով զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, Համայում՝ վիրավորվել են չորսը, երեկ ուշ երեկոյան հաղորդել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությունը։

Իսրայելն ընդունել է հրթիռակոծման պատասխանատվությունը՝ պնդելով, թե բանակի թիրախում են եղել «ռազմական օբյեկտները»։

Երեկ ավելի վաղ Իսրայելը ռմբակոծել էր նաև Սիրիայի նախագահական պալատի մոտ գտնվող տարածքը, ինչը Դամասկոսը որակել էր որպես «Սիրիայի պետական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ ուղղված լուրջ սրացում»։

Մինչդեռ Իսայելի վարչապետը հայտարարել էր, թե այդ հարվածների նպատակն է աջակցել վերջին օրերին Սիրիայում մահացու բռնությունների թիրախում հայտնված դրուզ կրոնական փոքրամասնությանը։

Իրավապաշտպանների տվյալներով՝ այս շաբաթ Սիրիայում առնվազն 70 դրուզ է սպանվել՝ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ զինված բախումների ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG