Մատչելիության հղումներ

Հութիների հրթիռն ընկել է Իսրայելի օդանավակայանի տարածքում


Եմենի հութի ապստամբներն այսօր հրթռիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որն ընկել է Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի մոտ՝ խուճապ առաջացնելով ուղևորների շրջանում։ Իսրայելի ոստիկանությունը հայտարարել է, թե տարածքում մի քանի մետր խորությամբ փոս է բացվել, բայց էական վնասներ չկան։ Շտապօգնության ծառայության հաղորդմամբ, ութ մարդ է տեղափոխվել հիվանդանոց։

«Մեզ վնասող յուրաքանչյուր ոք յոթ անգամ ավելի ծանր պատասխան կստանա»,- սպառնացել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Օդանավակայանում գտնվողները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է ինքնաթիռների և օդանավակայանի շենքերի հետևից բարձրացող սև ծխի ամպ։ Թռիչքները դադարեցվել են, մի քանի ժամ անց՝ վերականգնվել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնելով՝ Իրանի հովանավորչություը վայելող հութիների ռազմական խոսնակը կրկին նախազգուշացրել է՝ Իսրայելի օդանավակայանը «այլևս անվտանգ չէ»։

Եմենի մեծ մասը վերահսկող զինյալները Իսրայելը և Կարմիր ծովով անցնող միջազգային նավերը թիրախավորում են 2023 թվականի վերջից՝ Գազայի հատվածում Համասի և Իսրայելի միջև պատերազմից հետո։

Երկու ամիս առաջ Միացյալ Նահնագները լայնածավալ հարված հասցրեց հութիներին՝ միաժամանակ զգուշացում ուղարկելով Իրանին։ «Հութիների կողմից ցանկացած կրակոց այս պահից կդիտարկվի որպես Իրանի ղեկավարության կողմից և Իրանի զենքից արձակված։ Եվ Իրանն է պատասխանատվությունն ու հետևանքները կրելու, որոնք սարսափելի կլինեն», - հայտարարել էր ԱՄՆ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG