Մատչելիության հղումներ

Թրամփը՝ կաթոլիկների քննադատության թիրախում


Vatican Conclave
Vatican Conclave

Մի խումբ կաթոլիկներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարի համար, որում Սպիտակ տան ղեկավարը պատկերված է Հռոմի պապի նմանությամբ։ Սպիտակ տան պաշտոնական էջում և սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը գեներացվել է արհեստական բանականության կողմից և հրապարակվել այն ժամանակ, երբ աշխարհի կաթոլիկները սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը։

«Այս լուսանկարում ոչ մի զվարճալի բան չկա, պարոն նախագահ», - հայտարարել է Նյու Յորքի կաթոլիկ համաժողովը, հավելելով,- «Մենք նոր ենք հողին հանձնել մեր սիրելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Մեզ ծաղրելու կարիք չկա»։

Լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցցանցերում, շատ օգտատերեր նկարը վիրավորական են համարել, ոմանց՝ այն դուր է եկել։

Մինչ այդ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ում կցանկանար տեսնել Վատիկանի գահին, Թրամփը կատակել էր, թե «կցանկանար ինքը Հռոմի պապ լինել»։

Արձագանքելով քննադատությանը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսը գրել է. «Ես կատակներին դեմ չեմ, դեմ եմ նրանց, որ սկսում են հիմար պատերազմներ, որոնք սպանում են իմ հազարավոր հայրենակիցների»:

Վատիկանի խոսնակը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գրառումը։

Նոր պապի ընտրության կոնկլավը կմեկնարկի հաջորդ չորեքշաբթի՝ մայիսի 7-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG