Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկում նոր հարձակում է սկսել

Լրացված

Ռուսաստանի զինված ուժերին մոտ կանգնած տելեգրամ ալիքները հայտնում են Կուրսկի մարզում ուկրաինական զինուժի նոր հարձակողական գործողությունների մասին։

Հաղորդվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են ճեղքել Տյոտկինո սահմանամերձ գյուղի հատվածից։ Որոշ տեղեկությունների համաձայն, հարձակումը իրականացվում է նաև հարավ-արևելքում՝ Նովի Պուտ գյուղի տարածքում։ Հարվածների հետևանքով ավերվել է Զվաննոյե գյուղի Սեյմ գետի վրայով անցնող կամուրջը։

Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել է երեք զոհի մասին, որոնք սպանվել են ենթադրաբար անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով։ Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ երկու մարդ մահացել է Բելովսկի շրջանի Շչեգոլեկ գյուղի մոտակայքում, իսկ մեկը՝ Գլուշկովսկի շրջանի Զվաննոյե գյուղում։

Սահմանին նոր մարտերի մասին տեղեկությունները անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել, Կիևը ևս մինչ այս պահը չի մեկնաբանել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG