Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում


ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական ծանուցում է ստացել և դադարեցնում է իր գործունեությունը երկրում, ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է UNHCR-ի ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։

Նա նշել է, որ բարձր են գնահատում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի հետ 33-ամյա գործընկերությունը և այս ժամանակահատվածում աջակցություն է ցուցաբերել երկրի զարգացման հիմնական առաջնահերթությունների առաջմղման հարցում։

Մեթյու Սոլթմարշի խոսքով՝ ՄԱԿ-ը, ինչպես բոլոր անդամ պետություններում, շարունակում է ակտիվ երկխոսությունը Ադրբեջանի կառավարության հետ՝ կազմակերպության գործունեությունը երկրի ազգային զարգացման առաջնահերթություններին համապատասխանեցնելու և 2030 թվականի կայուն զարգացման օրակարգի իրականացմանը նպաստելու նպատակով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG