Մատչելիության հղումներ

Վաշինգտոնն ու Թեհրանը կշարունակեն միջուկային բանակցությունները


Սթիվ Ուիթքոֆ, Աբբաս Արաղչի
Սթիվ Ուիթքոֆ, Աբբաս Արաղչի

Իրանը համաձայնել է շարունակել բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ։ Հանդիպումների չորրորդ փուլը տեղի կունենա վաղը Օմանում, հայտարարել է արտգործերնախարար Աբբաս Արաղչին՝ պնդելով, թե այդ հանդիպումներում առաջընթաց կա։

Ամերիկյան կողմից, ըստ «Ռոյթերզի», հանդիպմանը կմասնակցի նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ոիթքոֆը։

«Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ բարձրացված հարցերը քննարկելու համար։ Սակայն կարևորն այն է, որ մենք առաջընթացի վրա ենք և աստիճանաբար մտնում ենք մանրամասների մեջ»,- երեկ իրանական լրատվամիջոցներին ասել է Արաղչին։

«Իրանցիներ հայտարարել են, որ չեն ցանկանում միջուկային զենք ունենալ, և Միացյալ Նահանգները այս հարցում «կհավատա նրանց խոսքին», - իր հերթին Breitbart News-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Թրանփի հատուկ ներկայացուցիչը:

Ուիթքոֆը միաժամանակ ընդգծել է. - «Այս դեպքում, նրանց հարստացման կայանները պետք է ապամոնտաժվեն։ Նրանք չեն կարող ցենտրիֆուգներ ունենալ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG