Թեհրանն ու Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցությունները, այսօր տեղեկացրել է իսլամական հանրապետության ԱԳՆ-ն։
«Բանակցությունների կազմակերպումն ու կողմերի՝ դրանք շարունակելու պատրաստակամությունը ինքնին վկայում են, որ գործընթացը շարունակվելու է։ Որպես երկխոսության միջնորդ և համակարգող հանդես եկող Օմանի ԱԳՆ-ն, մեր և ամերիկյան կողմի հետ համագործակցելով, կհայտարարի բանակցությունների հաջորդ փուլի ժամկետների և վայրի մասին»,- այսօր հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին։