«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ այսօր Դոհայում Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների նոր փուլ է սկսվել՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
«Հանդիպումը սկսվել է առանց որևէ նախապայմանի և օրակարգը բաց է բոլոր հարցերի քննարկման համար», - ասել է Թահեր ալ-Նունուն, հավելելով, թե «կներկայացնի իր տեսակետը բոլոր հարցերի, մասնավորապես՝ պատերազմի դադարեցման և գերիների փոխանակման վերաբերյալ»։
Սա ավելի քան մեկուկես տարի շարունակվող հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություների արդեն երրորդ փուլն է, նախորդները չեն կարողացել առաջընթաց ապահովել ։
Վերջին անգամ երկամսյա հրադադարը խախտվեց, երբ Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց է իր գործողությունները Գազայում՝ արգելափակելով մատակարարումները պաղեստինյան անկլավ:
ՄԱԿ-ը ահազանգում է, թե արդեն 75 օր շարունակվող շրջափակման հետևանքով Գազայում սննդի, մաքուր ջրի, վառելիքի և դեղորայքի լուրջ կարիք կա։ Իսրայելը հակադարձում է, թե ինտենսիվ ռազմական գործողությունների նպատակն է բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնել և ծնկի բերել Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ին, որը 2023-ի հոկտեմբերին հարձակվեց Իսրայելի վրա՝ գերեվարելով հարյուրավոր մարդկանց։