Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հրահագանգով սահմանափակվել է Պենտագոնում հավատարմագված լրագրողների ազատ տեղաշարժի իրավունքը։
Գերատեսչության տարածած հաղոդագրության համաձայն՝ այսուհետ նախարարի հարկաբաժին, ինչպես նաև նրա տեղակալների, զորատեսակների հրամանատարների և պաշտպանության նախարարության մամուլի ծառայության գրասենյակներ լրագրողները մուտք կգործեն բացառապես ուղեկցող սպաների ընկերակցությամբ։
Բացի այդ Պենտագոնում հավատրամագրված լրագրողները պետք է հատուկ հայտարարագիր ստորագրեն՝ պարտավորվելով զերծ մնալ գաղտնի և ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկատվության հրապարակումից։