Մատչելիության հղումներ

Ֆիդանը մեկնում է Մոսկվա


Մոսկվան և Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, հայտարարել է Ռուսաստանի արգործնախարարությունը՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ մայիսի 26-27-ը Մոսկվա կատարելիք այցից առաջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ և միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Կովկասում համագործակցության խորացման հարցը, «ներառյալ տրանսպորտային կապերի և հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաև տարածաշրջանի հետհակամարտային վերականգնումը»։

«Ռուսաստանը և Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով, դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում համատեղ ջանքերի միջոցով»,-հայտարարել է Մոսկվան։

Հաքան Ֆիդանը Ռուսաստան է մեկնում Սերգեյ Լավրովի հրավերով, ով օրեր առաջ ժամանել էր Երևան, բանակցել հայկական կողմի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG