Իսրայելի ու Իրանի միջև շարունակվող հարվածների ֆոնին այսօր ևս դեպի Երևան և Երևանից այլ քաղաքներ թռիչքներ են չեղարկվել:
«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանն «Ազատությանը» հայտնեց, որ հունիսի 14-ին չեղարկվել են Air Arabia ավիաընկերության չվերթները Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի, ինչպես նաև հակառակ ուղղությամբ՝ Շարժայից և Աբու Դաբիից դեպի Երևան։ Երեկվանից չեն իրականացվում Թեհրան-Երևան և Երևան-Թեհրան թռիչքները:
Երեկ շարք միջազգային ավիաթռիչքներ հարկադրված վայրէջքներ էին կատարել Երևանի «Զվարթնոց» և հարևան այլ երկրների օդանավակայաններում:
Դրա հետևանքով ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել էին Բաքվի օդանավակայանում, Ադրբեջանի քաղաքացիներ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ նոր տեղեկություն չի տրամադրել այս մասին: