«Տարիքը կարևոր չէ, կարևորը որակներն են՝ մարդկային և տեխնիկական»,- խոսելով 36-ամյա Հենրիխ Մխիթարյանի մասին՝ ասել է իտալական Ինտերի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն։
Ռումինացի մարզիչը պնդել է՝ Լոս Անջելեսում կայանալիք ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը հնարավորություն է՝ «Ինտերի» վերջին պարտությունը հաղթանակներով փոխարինելու համար։ Ակումբի ներկայիս կազմը չպետք է հիշվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում տարած պարտությամբ»,-ասել է նա։
Մայիսի 31-ը Ինտերը Մյունխենում խոշոր՝5:0 հաշվով պարտվեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ին, սա եվրոպական եզրափակիչների 70-ամյա պատմության մեջ ամենախոշոր պարտությունն էր, ինչից երեք օր անց «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հեռանացավ։
«Իհարկե, կա հիասթափություն մրցաշրջանի վերջում տեղի ունեցածի հետ կապված, սպասելիքները մեծ էին։ Բայց ես փորձում եմ նրանց ասել, որ ոչ միայն վերջնական նպատակն է կարևոր, այլև դրան հասնելու ճանապարհը, որ նրանք անցել են փառահեղ»,-ասել է նոր մարզիչը, որ 2007-14թթ որպես պաշտպան է հանդես եկել «Ինտերում»։
Առաջիկա երեքշաբթի «Ինտերը» Փասադենայում կհանդիպի Մեքսիկայի «Մոնտերեի» հետ։ Խաղից առաջ, խոսելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, Կիվուն պնդել է՝ «ֆուտբոլում մոտիվացիան է կարևոր, տարիքը պարզապես թիվ է։ Հենրիխը միշտ ապացուցել է ամեն ինչ՝ իր խաղաոճով, իր ցուցաբերած պրոֆեսիոնալիզմով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին հայ և հետխորհրդային երկրներից 7-րդ ֆուտբոլիստն էր, որ մասնակցեց ակումբային ֆուտբոլի գլխավոր հանդիպմանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։