Մատչելիության հղումներ

Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր


Արտակ Զեյնալյանն ընտրվեց ՍԴ դատավոր՝ 67 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Զեյնալյանի թեկնածությունն առաջադրել էր կառավարությունը:

Ապրիլին դատավորի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել Վահե Գրիգորյանը:

Արտակ Զեյնալյանը միջազգային իրավունքի մասնագետ է, 2018-2019թթ. զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը, ավելի վաղ ԱԺ պատգամավոր է եղել։ Նա նաև ՄԻԵԴ-ում գերիների շահերն է ներկայացնում։

Ընդդիմությունն ավելի վաղ մտահոգություն էր հայտնել, որ Զեյնալյանը չի կարող լինել անկախ անդամ՝ մասնավորապես նրա քաղաքական գործունեությունը հաշվի առնելով:

Զեյնալյանը Երևանի ավագանու անդամ է «Հանրապետություն» խմբակցությունից, նաև «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը նախաձեռնած խմբի՝ «Եվրաքվե»-ի ներկայացուցիչ:

«Հանրապետություն» կուսակցության հետ կոալիացիայի արդյունքում էր Տիգրան Ավինյանը ընտրվել Երևանի քաղաքապետ: Ընդդիմադիրները կարծում են, որ իշխանությունն այսպես փոխհատուցում է «Հանրապետություն» կուսակցությանը Երևանում իշխանության գալու համար:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG