Մատչելիության հղումներ

եթերում Օր 9-րդ. Իսրայել-Իրան հակամարտությունը շարունակվում է

Իսրայել-Իրան հակամարտության 9-րդ օրն է:

Երկու կողմն էլ հայտնել է գիշերը միմյանց հասցված հարվածների մասին, Իսրայելում՝ բնակելի շենքի տանիքում, հրդեհ է բռնկվել:

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվել են ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ:

Իրանի արտգործնախարար Արաղչին ասել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունը բացակայում է, «մինչև չդադարեն իսրայելական հարձակումները»։

ԱՄՆ-ում գործող Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալության տվյալներով՝ իսրայելական օդային հարվածներից Իրանում զոհվել է 639 մարդ, որոնց թվում են բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։

Իսրայելում, իշխանությունների տվյալներով, Իրանի կողմից արձակված հրթիռներից և դրոններից զոհվել է 24 քաղաքացիական անձ։

10:10

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ հարվածների նոր ալիք են իրականացրել Իրանի վրա՝ թիրախավորելով հրթիռների պահեստների և արձակման հարթակների ենթակառուցվածքները։

Ըստ Իսրայելի՝ հարվածները հասցվել են տասնյակ ռազմական օբյեկտների՝ հրթիռների արտադրության կայանների, Թեհրանում միջուկային զենքի մշակման մեջ ներգրավված հետազոտական կենտրոնի և Իրանի արևմտյան ու կենտրոնական շրջանների ռազմական հաստատությունների։

10:08

Իրանը և Իսրայելը հունիսի 21-ի վաղ առավոտյան նոր հարվածներ են փոխանակել, ինչի հետևանքով օդային տագնապի ազդանշաններ են միացել Իսրայելի կենտրոնական շրջաններում, ներառյալ՝ Թել Ավիվը։

Իրանական հրթիռները հարվածները սկսվել են գիշերը՝ մոտ 02:30-ի սահմաններում, ինչին ի պատասխան Իսրայելի հակաօդային պաշտպանությունը գործի է անցել՝ որսալով մի քանի հրթիռ Թել Ավիվի երկնքում։

Բազմահարկ բնակելի շենքի տանիքին հրդեհ է բռնկվել:

10:05

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գլխավորած դիվանագիտական ջանքերն ավարտվեցին ընդամենը «լուրջ մտահոգություն» արտահայտող հայտարարությամբ և նոր հանդիպման պատրաստակամությամբ։

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը Ժնևում մի քանի ժամ տևած բանակցություններ են վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լեմմին բանակցություններից հետո ասել է, որ հակված են շարունակել քննարկումներ և բանակցությունները Իրանի հետ:

XS
SM
MD
LG