Ռուսական ուժերը գրավել են Ուկրաինայի արևելյան Դոնեցկի մարզի Զապորոժիե փոքրիկ բնակավայրը, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Անկախ աղբյուրներից առայժմ չի հաջողվել ինքնուրույն ստուգել այդ տեղեկատվությունը:
Զապորոժիե գյուղը, որի նախապատերազմյան բնակչությունը կազմում էր մոտ 200 մարդ, գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի մոտակայքում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում թեժ մարտեր են մղվել։ Պոկրովսկը տրանսպորտային կարևոր հանգույց է Ուկրաինայի արևելքում։
Գյուղը տարբեր է ուկրաինական Զապորոժիե քաղաքից, որը տարածաշրջանային, ինչպես նաեւ խոշոր արդյունաբերական կենտրոն է և գտնվում է հարավ-արևելքում ։