Մատչելիության հղումներ

«Ռազմական լուծում չկա». Գուտերեշ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է կազմակերպության անդամ պետություններին քայլեր ձեռնարկել, որպեսզի Իրան-Իսրայել հակամարտությունը լիցքաթափվի։ Գուտերեշը «վտանգավոր սրացում» է որակել ԱՄՆ-ի ներգրավվումը, ընդգծելով, որ այն սպառնալիք է ստեղծում միջազգային խաղաղության և անվտանգության համար։

«Աճող ռիսկ կա, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ քաղաքացիական բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար աղետալի հետևանքներով», - հայտարարել է նա՝ ընդգծելով. «Ռազմական լուծում չկա։ Առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Միակ հույսը խաղաղությունն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG