Մատչելիության հղումներ

Իսրայել-Իրան հրադադարը պահպանվում է


Թել Ավիվ, Իսրայել, 24-ը հունիսի, 2025թ.
Թել Ավիվ, Իսրայել, 24-ը հունիսի, 2025թ.

Իսրայելի և Իրանի երկինքը համեմատաբար հանգիստ է արդեն երկրորդ օրը. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունից հետո նրա միջնորդությամբ կնքված հրադադարը պահպանվում է։

Հունիսի 25-ի վաղ առավոտյան Իսրայելի իշխանությունները հանել են պատերազմի հետ կապված սահմանափակումների մեծ մասը քաղաքացիական բնակչության համար:

Իսրայելի բանակի «Հիմնական ճակատի հրամանատարությունը» հայտարարել է, որ սահմանափակումների մեղմացման որոշումը կայացվել է անվտանգության վերջին գնահատման հիման վրա։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ հրադադարի հաստատումից հետո իր երկիրը պատրաստ է վերադառնալ նորմալ կյանքին։

«Այսօրվանից կառավարությունն ու համապատասխան կառույցները կսկսեն վերականգնումը և կվերադարձնեն բնականոն կյանքը», - ասել է նա հեռուստատեսային ուղերձում։

Նա Իսրայելի գործողությունները որակել է «ահաբեկչական հարձակում», որն իրականացվել էր մի ժամանակաշրջանում, երբ Իրանը փորձում էր դիվանագիտական երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ։

Չնայած հունիսի 24-ի առավոտյան 07։00-ին ուժի մեջ մտած հրադադարին, դրան նախորդած և հաջորդած ժամերին կողմերը շարունակում էին հրթիռակոծություններն ու ավիահարվածները։ Դոնալդ Թրամփը կոշտ էր արձագանքել սրան: Վաշինգտոնից ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը քննադատել էր Իսրայելին՝ նշելով, որ հրադադարի պայմանավորվածությունից հետո կրկին հարվածներ էր հասցնում իր Իրանի տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG