Մատչելիության հղումներ

Լիտվան ու Էստոնիան դուրս են գալիս հակահետևակային ականների արգելման կոնվենցիայից


Լիտվան ու Էստոնիան ՄԱԿ-ին ծանուցել են հակահետևակային ականների արգելքի մասին կոնվենցիայից դուրս գալու մասին: Օտտավայի պայմանագիրը մասնակից պետություններին արգելում է արտադրել, կիրառել, պահել կամ փոխանցել հակահետևակային ականներ:

«Լիտվան պատրանքներ չունի. Պուտինի Ռուսաստանը Եվրոպայի համար ամենամեծ երկարաժամկետ գոյաբանական սպառնալիքն է: Նման սպառնալիքների առջև Լիտվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր պետությունը, բնակչությունը և ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը պաշտպանելու համար՝ բոլոր արդյունավետ ռազմական միջոցներով», - X-ում գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։

Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախկնան իր հերթին հայտարարել է. - «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի դասերը ցույց են տալիս, որ մեր երկիրն ավելի լավ պաշտպանելու համար մենք չպետք է մտցնենք միակողմանի զենքի սահմանափակումներ, որոնք թշնամին չի պահպանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG