Հռոմի պապ Լեո14-րդը ֆրանսիացի արքեպիսկոպոս Տիբո Վերնիին նշանակել է անչափահասների պաշտպանության պապական հանձնաժողովի նոր նախագահ: Սա Վատիկանի առաջնորդի առաջին հրապարակային քայլն է՝ տարիներ շարունակ աշխարհով մեկ կաթոլիկ եկեղեցու նկատմամբ վստահությունը խարխլող խնդրի լուծման ուղղությամբ։
Հանձնաժողովը, որը կգլխավորի 59-ամյա Վերնին, ստեղծվել է 2014 թվականին հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնությամբ՝ ի պատասխան տարբեր երկրներում կաթոլիկ եկեղեցու անվան հետ կապվող սեռական բռնությունների սկանդալների ֆոնին։
Այս մեղադրանքները լրջորեն հարվածել են եկեղեցու բարոյական հեղինակությանը՝ հանգեցնելով բազմաթիվ դատական հայցերի, բարձրաստիճան եպիսկոպոսների հրաժարականների։