Մատչելիության հղումներ

Քննչական գործողությունները ՀԷՑ-ում ավարտվեցին. փաստաթղթեր են առգրավվել


5 ժամից ավելի տևած քննչական գործողությունները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ավարտվեցին:

Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ իրավապահները 37 փաստաթուղթ են առգրավել:

Այսօր խուզարկվել է նաև նրա տունը:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել էին, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Հուլիսի 3-ին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանն ուղղված նախագիծը: Ընդդիմադիրները պնդում են՝ սա քաղաքական հետապնդում է ընկերության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարությունից հետո:

Քաղաքական հետապնդման մասին ընդդիմադիրների պնդումներին արձագանքելով՝ իշխանությունները հայտարարում են՝ գործընթացը Սամվել Կարապետյանի հայտարարությունից առաջ է սկսվել:

ՀԷՑ-ը ավելի վաղ հայտարարել է՝ ընկերության դեմ «մարտեր առանց կանոնների» ձևաչափով են պայքարում, իրենք իրավական ճանապարհով կգնան. Կարապետյանները տեղեկացրել են՝ եթե իշխանությունները նույն կերպ շարունակեն, Հայաստանի դեմ արբիտրաժային վարույթ կհարուցվի:


XS
SM
MD
LG