Մատչելիության հղումներ

Ձերբակալված յոթ դաշնակցականներից երկուսը կմնան կալանքի տակ


Հուլիսի 10-ին ձերբակալված յոթ դաշնակցական երիտասարդներից հինգը ազատ են արձակվել ձերբակալության առավելագույն`74 ժամը լրանալու հիմքով, «Ազատությանը» փոխանցել են Քննչական կոմիտեից: Նախաքննությունը շարունակվում է:

Օրեր առաջ իրավապահները խուզարկել էին ՀՅԴ մի շարք անդամների, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի բնակարանները։ Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին:

Դատարանը նրանցից միայն երկուսին՝ 18–ամյա Անդրանիկ Չամիչյանին և Ալեքսան Ասատրյանին է կալանավորել՝ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով։

Վերջիններս մեղադրանքը չեն ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG