Մատչելիության հղումներ

Հանգստյան գոտում 4-ամյա երեխա է կորել. ՆԳՆ


Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում այսօր չորս տարեկան երեխա է կորել, «Ազատությանը» հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։

Ըստ իրավապահների, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը այս մասին ահազանգը ստացել է այսօր ժամը 13:18-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողներ։ Իրականացվում են լայնածավալ որոնողական աշխատանքներ:

Հանգստյան գոտու մերձակայքում նաև առվակ կա։ Փրկարարական ծառայությունից հաղորդել են, որ երեխային որոնում են թե ջրում, թե հարակից հատվածներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG