Մատչելիության հղումներ

Սիրայի Սուեյդա շրջանում այսօր կրկին զինված բախումներ են տեղի ունեցել


Սիրայի հարավային Սուեյդա շրջանում այսօր կրկին զինված բախումներ են տեղի ունեցել բեդվին և Իսրայելի աջակցությունը վայելող դրուզ զինյալների միջև, գրում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ նշելով, որ լրատվամիջոցի թղթակիցը տեղից հաղորդում է այրվող տների, խանութների մասին։

Այսօրվա բախումների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում։

Բախումները հաջորդում են Սիրիայի կառավարական զորքերի նահանջին:

Ժամանակավոր կառավարությանը հավատարիմ ուժերը քաղաքը լքեցին տեղի դրուզ համայնքի ներկայացուցիչների հետ մարտերում կրած ծանր կորուստներից և Իսրայելի կողմից Դամասկոսին հասցված հարվածներից հետո:

Սուեյդայում կիրակի օրը բռնկված զինված բռնությունների հետևանքով շուրջ 600 մարդ է սպանվել՝ ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG