Մատչելիության հղումներ

Վեց զոհ՝ Իրանում դատարանի վրա հարձակումից հետո


Շաբաթ օրը Իրանի հարավ-արևելքում դատական շենքի վրա «ահաբեկչական հարձակման» զոհերի թիվը հասել է 6-ի, նրանց թվում ոստիկաններ կան, հայտնում են իրանական պաշտոնական աղբյուրները: Վերջին տվյալների համաձայն՝ վիրավորների թիվը 22 է, մեծ մասը քաղաքացիական անձինք են:

Հարավ-արևելյան Սիստան-Բելուջիստանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերից 3-ը հարձակումն իրականացնողներն են: Ըստ իրանական լրատվամիջոցների՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը:

Սիստան-Բելուջիստան նահանգը սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին:
Նահանգում հաճախ են տեղի ունենում բախումներ անվտանգության ուժերի և զինված խմբերի, ներառյալ սուննի զինյալների և անջատականների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG