Ադրբեջանում 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ըստ հաղորդագրության երկրաշարժը գրանցվել է հուլիսի լույս 31-ին` տեղական ժամանակով ժամը 00:13-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 30-ին՝ ժամը 20։13-ին)։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 3 բալլ ուժգնությամբ։
Հնարավոր ավերածությունների մասին չի հաղորդվում: