Մատչելիության հղումներ

Լիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո


Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալից հետո։ Հետաքննող լրագրողները պարզել էին, որ Պալուցկասի և նրա գործընկերոջ կողմից հիմնադրված ընկերությունը Պալուցկասի վարչապետ նշանակվելուց հետո ստացել է 200 հազար եվրո արտոնյալ վարկ:

Այսօր էլ հաղորդվել էր, որ Լիտվայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայությունը խուզարկել է Պալուցկասի հարազատներից մեկի ընկերությունը, որը սուբսիդիա էր ստացել Եվրամիությունից, ապա այդ գումարն օգտագործել վարչապետին պատկանող ընկերությունից մարտկոցային համակարգեր գնելու վրա։

Պաշտոնից հեռանալու մասին իր հայտարարության մեջ Պալուցկասը «ընդունել է անցյալում թույլ տրված սխալները», միաժամանակ ընդգծել, որ «վարչապետի պաշտոնում ազնիվ է գործել» և «լուրջ խախտումներ չի թույլ տվել։ Նա նաև լքել է իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG