Մատչելիության հղումներ

Սոչիում հզոր հրդեհ է բռնկվել ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից


Սոչիում նավթամբար է հրդեհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածից, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։ Տեղում լայնածավալ հրդեհ է բռնկվել, որը վերջնականապես մարելու համար օգտագործվել է հրշեջ գնացք։

Վորոնեժում, նահանգապետ Ալեքսանդր Գուսևի խոսքով, ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք։ Հարձակման հետևանքով հրդեհվել են մասնավոր տներ և օժանդակ շինություններ, տներից մեկը լիովին ավերվել է։ Չորս մարդ վիրավորվել է։

«Ռոսավիացիա»-ն ժամանակավորապես դադարեցրել է Սոչիի օդանավակայանի չվերթները՝ անվտանգության նկատառումներով։ Այս պահին, ըստ պաշտոնական աղբյուրների, չվերթները վերսկսվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG