Մատչելիության հղումներ

Մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն


95 տարեկանում մահացել է Ռումինիայի նախկին նախագահ Իոն Իլիեսկուն, որը ղեկավարել է արևելաեվրոպական երկրի քաոսային անցումը կոմունիզմից ժողովրդավարություն։

Իոն Իլիեսկուն հունիսի 9-ին էր հիվանդանոց տեղափոխվել, բժիշկները նրա մոտ թոքերի քաղցկեղ էին ախտորոշել։

Նա հետկոմունիստական Ռումինիայի ամենավիճահարույց քաղաքական գործիչներից մեկն էր, որը և՛ գովաբանվում էր, և՛ մերժվում։ Պաշտոնավարման 11 տարիների ընթացքում՝ 2004 թվականին, Իլիեսկուն ստորագրեց ՆԱՏՕ-ին անդամակցության պայմանագիրը՝ նախկին կոմունիստական բլոկի մյուս երկրների համեմատ յոթ տարի ուշացումով։

Պաշտոնավարումից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել մարդկության դեմ հանցագործությունների, ընդդիմադիրներին բռնի ուժով ճնշելու համար, որոնք նախագահը չէր ընդունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG