Մատչելիության հղումներ

Նիժնի Նովգորոդում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով կա մեկ զոհ


Ռուսաստանի Նիժնի Նովգորոդում ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտարարել է նահանգի ղեկավար Գլեբ Նիկիտինը։

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական դրոնները թիրախավորել են երկու «արդյունաբերական գոտիներ»՝ տուժածներից բացի կան նաև այլ վնասներ, որոնք ըստ նահանգապետ, դեռևս ճշտվում են։

Ուկրաինական կողմը ավելի վաղ հայտնել է Արզամաս քաղաքում գտնվող հրթիռների մասնիկներ արտադրող ռուսաստանյան գործարանին հասցրած հարվածների մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG