Մատչելիության հղումներ

ԵՄ-ն դատապարտում է Գազայում «Ալ Ջազիրա»-ի լրագրողների սպանությունը


Զոհերից Անաս ալ-Շարիֆը, արխիվ
Զոհերից Անաս ալ-Շարիֆը, արխիվ

Եվրոպական միությունը դատապարտում է Գազա քաղաքի «Ալ Շիհա» հիվանդանոցի մոտ Իսրայելի օդային հարվածի հետևանքով «Ալ Ջազիրա»-ի հինգ լրագրողների սպանությունը:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն ընդգծել է, որ ուշադրություն են արժանացնում Իսրայելի պնդումը, թե «այդ խումբը «Համաս»-ի ահաբեկիչներ էին», սակայն նման դեպքերում անհրաժեշտ է ներկայացնել հստակ ապացույցներ՝ օրենքի գերակայության պահպանման համար, որպեսզի բացառվի լրագրողների թիրախավորումը»:

Նա նաև կոչ է արել Իսրայելին թույլ տալ ավելի շատ բեռնատարներ մտնել Գազա և ապահովել օգնության ավելի արդյունավետ բաշխում։

Լրագրողական խմբերը և «Ալ Ջազիրա»-ն դատապարտել են սպանությունները։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG