Մատչելիության հղումներ

Վրաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջան-Հայաստան բանակցություններում. Կավելաշվիլի


Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Միխելի Կավելաշվիլիի և Ռեջեփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսը, 12-ը օգոստոսի, 2025թ.
Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Միխելի Կավելաշվիլիի և Ռեջեփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսը, 12-ը օգոստոսի, 2025թ.

Վրաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցություններում, Anadolu-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխելի Կավելաշվիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

«Այս համագործակցությունը չափազանց կարևոր է տարածաշրջանի կայունության համար: Մեր երկրների հաջողության, համագործակցության, կայունության ապահովման և զարգացման առումով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև եռակողմ մեխանիզմը չափազանց լավ օրինակ է, թե ինչպես կարող են երկրները համագործակցել, ինչպես են այս երկրները հարգում միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - հավելել է նա:

Կավելաշվիլին նշել է Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամության կարևորությունը և ասել, որ քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հարցեր։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG