Մատչելիության հղումներ

Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 40 ընդդիմադիր, այդ թվում՝ Ստամբուլի ամենամեծ շրջաններից մեկի ղեկավարը


Ստամբուլ, Թուրքիա, արխիվ
Ստամբուլ, Թուրքիա, արխիվ

Թուրքիայում իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ամենամեծ շրջաններից մեկի՝ Բեյօղլուի ղեկավարին և շուրջ 40 այլ պաշտոնյաների՝ սաստկացնելով ճնշումներն ընդդիմության դեմ։

Ձերբակալվածները գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից են, ըստ պետական «Անադոլու» գործակալության, նրանց մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի ու խարդախության համար։

«Սա կառավարության հրամանով իրականացվող քաղաքական գործողություն է», - հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը վերջին տեղական ընտրություններում իր ձեռքը վերցրեց մի շարք խոշոր քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի կառավարումը։

Մարտին ձերբակալվել էր նաև Ստամբուլի քաղաքապետ, նախագահ Էրդողանի հավանական մրցակից Էքրեմ Իմամօղլուն՝ կրկին կոռուպցիայի մեղադրանքով, ինչից հետո երկրով մեկ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG