Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:
Հայաստանի ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Լարիջանին ընդգծել է, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են՝ հավելելով. - «Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում»:
Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:
Հեռախոսազանգի վերջում Ալի Լարիջանին Գրիգորյանին հրավիրել է Իրան: